Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Արցախը ձեզանից էր պետք փրկել

Արցախը ձեզանից էր պետք փրկել
10.07.2023 | 07:18

Առնվազն զզվանք ու խղճահարություն են առաջացնում Արցախը փրկող այն գործիչները, ովքեր հայտարարում են, որ Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականությամբ՝ Հայոց պատմության գերագույն պատուհասը հիմնահատակ խախտում է Հայաստանի Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը:

Հայաստանի Անկախության հռչակագրով իշխանությունը պետք է պատկաներ ժողովրդին:

Պատկանե՞լ է:

Հայաստանի Անկախության հռչակագրով երկրի հարստության, ընդերքի տերը ժողովուրդն է:

Ժողովու՞րդն էր տերը:

Հայաստանի Սահմանադրության որևէ հոդվածում գրված չէր, որ ընտրությունների ժամանակ աղքատության շեմին հասցված մարդկանց պիտի բաժանեն տոպրակներով փող ու քշեն քվեարկելու:

Սահմանադրության որևէ հոդվածում գրված չէր, որ հարուստների լակոտներին պիտի զինվորական գրքույկներ վաճառեն իսկ մնացածի երեխաներին տանեն Ջաբրայիլ ու Աղդամ:

Սահմանադրության որևէ հոդվածում գրված չէր, որ հողերն հանձնելուց հինգ պակաս պետք է հեղափոխություն բեմանակացնեն, ժողովրդին որպես մասովկա օգտագործեն ու ազգը գցեն անդունդի մեջ:

Երևի հռչակագիրն ու սահմանադրությունն այդքան էլ էական չեն ձեզ համար, դուք ուղղակի Արցախն եք ուզում փրկել:

Արցախը ձեզանից էր պետք փրկել:

Դուք հիվանդություն եք, որը տզի պես կպել է այս ազգին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4968

Մեկնաբանություններ